ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանի տնտեսությունը աճ է արձանագրել, Բելառուսինը, Ռուսաստանինը, Ղազախստանինը` անկում

Հայաստանի տնտեսությունը աճ է արձանագրել, Բելառուսինը, Ռուսաստանինը, Ղազախստանինը` անկում
02.09.2015 | 14:16

ԵԱՏՄ երկրների վարչապետները սեպտեմբերի 8-ին Բելառուսում քննարկելու են տնտեսական ապագա համագործակցությունը՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «ԵԱՏՄ երկրների տնտեսություններից է կախված մեր ապագա տնտեսական իրավիճակը: Մենք փորձում ենք հարևան Իրանի հետ լուրջ ծրագրեր իրականացնել: Վրաստանի հետ ունենք արդյունավետ համագործակցություն»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ մեր երկրի տնտեսական վիճակի վրա ազդում է տարածաշրջանային տնտեսական վիճակը, և ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի կառավարությունից։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը լավ վիճակում է՝ մենք ունենք 4 տոկոս տնտեսական աճ, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը՝ տնտեսական անկում` նշելով, սակայն, որ դա անմիջապես չի կարող արտացոլվել ժողովրդի սոցիալական վիճակում։

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ